Կառավարությունն արտոնություն տրամադրեց «Նաիրիան» ընկերությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը նախատեսում է «Նաիրյան» ՓԲԸ-ում նախատեսվում է իրականացնել 130 մլն ՀՀ դրամի ներդրումներ (հիմնականում հումքի համար) և ստեղծել 4 նոր աշխատատեղ՝ 150 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։

«Նաիրիան» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներմուծվող ապրանքները կօգտագործվեն բնական և օրգանիկ կոսմետիկ միջոցների արտադրության մեջ:

Արտադրանքի նախատեսված ծավալները ծրագրի ընթացքում կկազմեն մոտ 320 մլն ՀՀ դրամ, որից մոտ 192 մլն ՀՀ դրամը կիրացվի ՀՀ տարածքում, մոտ 25,6 մլն ՀՀ դրամը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրներում և մոտ 102,4 մլն ՀՀ դրամը՝ երրորդ երկրների տարածքում։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 68 699 000 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 7 290 075 ՀՀ դրամ:




Լրահոս