Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի և Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի ուղեկցությամբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հուլիսի 24-ին այցելել է Բագրատաշենի սահմանային անցման կետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Մհեր Գրիգորյանի գրասենյակը:
Պաշտոնյաները շրջայց են կատարել սահմանային անցակետի տարածքում, ծանոթացել պայմաններին և ծառայությունների մատուցման ընթացքին: Նրանք տեղում հանձնարարականներ են տվել նկատված թերությունների շտկման վերաբերյալ: