
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր կառավարության նիստից հետո պատասխանեց լրագրողների մի քանի հարցերի՝ անդրադառնալով նաև Բագրատաշենի մաքսատանը տիրող իրավիճակին։ Նա նշեց, թե քննություն է ընթանում այժմ։
Հիշեցնենք, որ ռադիոակտիվ նյութի անօրինական տեղափոխման և մաքսային կանոնների խախտման մեղադրանքով հայ-վրացական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետում Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել: Այս մասին տեղեկացրել է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը:
Մանրամասները՝ տեսանյութում