Եվրադատարանի վճռով՝ Հայաստանը պետք է 1,6 միլիոն եվրո վճարի քաղաքացի Յուրի Վարդանյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճռով Հայաստանը պետք է 1 միլիոն 608 հազար եվրո վճարի ՀՀ քաղաքացի Յուրի Վարդանյանին: Սա ավելին է, քան մինչև օրս Հայաստանի դեմ Եվրադատարանի կայացրած բոլոր վճիռներով փոխհատուցումների հանրագումարը։

Դիմումատուի ընտանիքն ապրել է Բուզանդի 13 հասցեում՝ 1385 քառակուսի մետր տարածքով տանը: Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք հանրային գերակա շահի անվան տակ Յուրի Վարդանյանի տունը փոխանցվել է պետությանը:

2016-ի որոշման մեջ Եվրոպական դատարանը շեշտել էր, որ Հայաստանի վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն օբյեկտիվ դիրքորոշում չի ցուցաբերել՝ այդպիսով խախտելով մարդու արդար դատաքննության իրավունքը։ Հայաստանյան իրավապաշտպանները սա աննախադեպ էին համարել՝ նկատելով, որ ՄԻԵԴ-ը հազվադեպ է ընդգծված կարծիք հայտնում կոնկրետ դատավորի մասին:

Հիշեցնենք, որ թավշյա հեղափոխությունից հետո Մկրտումյանը հրաժարական տվեց:




Լրահոս