ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հերթը ՔԿՀ պետերինն է. ովքեր կազատվեն պաշտոններից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ժողովուրդ» օրաթերթը հուլիսի 23-ին գրել էր, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետն ազատվում է նախկինի կադրերից եւ փոփոխությոոններ է նախաձեռնել: Գրել էինք նաեւ, որ առաջիկայում նա կազատվի նաեւ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ Մանուկ Միքայելանից: Երեկ «ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Մանուկ Միքայելյանի հրամանն արդեն ստորագրվել է, եւ նա ազատվել է պաշտոնից:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաեւ ՔԿ ծառայության լրատվական բաժին, որտեղից հաստատեցին տեղեկությունը` նշելով, որ Մանուկ Միքայելյանը չվերանշանակվեց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնին, եւ արդարադատության նախարարի հրամանով` նրա փոխարեն ՔԿ ծառայության պետի առաջին տեղակալ է նշանակվել Արտակ Հարությունյանը: Սակայն ազատումները այսքանով չեն սահմանափակվելու, եւ ՔԿ ծառայության այլ պաշտոնատար անձինք, որոնք հնաբնակներ են, եւս առաջիկայում կազատվեն պաշտոններից: Ի դեպ, ՔԿՀ-ներում լուրեր կան, որ ծառայության կադրային ջարդից հետոհերթը հասնելու է ՔԿՀ պետերին, եւ այդտեղ եւսնոր նշանակումներ են լինելու: Այս իրավիճակի մասով ՔԿ լրատվական ծառայությունից հայտնեցին, որ ՔԿՀ պետերը աշխատում են:

Մանրամասները` տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս