Շերեմետեւո օդանավակայանում տեղի է ունեցել միջադեպ, երբ ինքնաթիռը պատրաստվում էր թռիչքի։
Ինքնագնաց շարժասանդուղքը բախվել է ինքնաթիռին եւ վնասել նրա երիզակողը, տեղեկացնում են ՌԲԿ-ին Nordwind ավիաընկերությունում։
«Օդանավի սպասարկման ժամանակ սանդուղքը վնասել է Boeing 737 ինքնաթիռի երիզակողը, ինչի հետեւանքով Մոսկվա-Երեւան չվերթի ուղեւորները կմեկնեն պահեստային ինքնաթիռով։ Հետաձգման մոտավոր ժամանակը կազմում է 30 րոպե»,- տեղեկացրել են ՌԲԿ-ին Nordwind ավիաընկերության մամուլի ծառայությունում։
Ուշացումը կազմել է 53 րոպե։