106 բնակարան սեփականության իրավունքով նվիրատվությամբ կհանձնվի 100 ընտանիքի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության որոշմամբ 106 բնակելի տարածք սեփականության իրավունքով նվիրատվությամբ կհանձնվեն բնակիչներին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ նախագծով պետական կառավարչական հիմնարկների ենթակայության հանրակացարանային տարածքներում բնակվող բնակիչների կողմից զբաղեցրած սենյակների նվիրատվության համար սահմանվում է հետևյալ պայմանը.

«Բնակելի տարածքները նվիրատվությամբ տրամադրվում են համապատասխան տարածքում հաշվառված և մինչև 2017 թ. դեկտեմբերի 1-ը փաստացի բնակվող ՀՀ այն քաղաքացիներին (բացառությամբ սահմանամերձ համայնքներում բնակվողների, որոնց համար փաստացի բնակվելու ժամկետի սահմանափակում չի նախատեսվում), որոնք պետական աջակցությամբ իրականացված բնակապահովման շրջանակում երբևէ բնակարան ձեռք չեն բերել կամ բնակարան, բնակելի տուն ձեռք բերելու համար ֆինանսական աջակցություն չեն ստացել, ինչպես նաև սեփականության իրավունքով չունեն անշարժ գույք: Առաջարկվող փոփոխությամբ ընդգրկվել է նվիրատվության ենթակա 106 սենյակ, որոնք տրամադրվելու են 231 անձ ունեցող 100 ընտանիքի: Նախատեսվում է նվիրատվության պայմանագրերը կնքել 1 տարվա ընթացքում»,-ասաց Պապիկյանը:

Այդ բնակարանները դե յուրե սեփականության են հանձնվում փաստացի այնտեղ բնակվող մարդկանց:




Լրահոս