ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թոփ 10-ը. ովքեր են ամենաշատ բացակայած պատգամավորները և որքան է պահվել նրանց աշխատավարձից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ եւ ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 105-րդ կետերի համաձայն, հանձնաժողովների նախագահները ներկայացնում են իրենց նիստերից բացակաների ցանկը, որի արդյունքում նաեւ պատգամավորների աշխատավարձերից պահումներ են կատարվում: Վերջիններիս աշխատավարձերից պահումներ են կատարվում նաեւ ԱԺ լիօագումար եւ արտահերթ նիստերից բացակայելու համար:

Այսպիսով, ArmLur.am-ը ուսումնասիրեց հունվարի 14-ից հունիսի 30-ը ընկած ժամանակահատվածում հանձնաժողովների եւ լիագումար, արտահերթ նիստերից պատգամավորների բացակայությունների ցանկը,որը մեզ է տրամադրել ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետի ժ պաշտոնակատար Հրայր Զորյանը : Ըստ այդմ, լիագումար նիստերից ամենաշատը` 11 անգամ բացակայել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը` 11 անգամ և նրա աշխատավարձից կատարվել են 357 հազար դրամի պահումներ; Նրան հաջորդում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն միքայելյանը` լիագումար նիստերին բացակայելով 9 անգամ , եւ նրանից պահվել է 426 հազար 700 դրա: Նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր Կորյուն Մկրտչյանը լիագումար նիսըերից բացակայել է 8 անգամ և աշխատավարձից պահվե;լ է 264 հազար դրամ:

Նույն խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի աշխատավարձից պահվել է 228 հազար դրամ եւ նա բացակայել է 7 անգամ: 6 բացակայությունների համար էլ նույն խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկանից պահվել է 208 հազար դրամ:  Հետաքրքիր իրավիճակ է ԲՀԿ խմբակցուըթյան պատգամավոր Վարդան Ղուկասյանի պարագայում. Նա հանձնաժողովների նիստերից բացակայել է 4 անգամ և պահվել է 129 հազար դրամ, իսկ լիագումար նիստերից էլ` 3 անգամ և պահվել է 96 հազար դրամ: 5-ական բացականեր ունեն իշխող ուժից Գայանե Աբրահամյանն ու ԲՀԿ-ական Հրանտ Մադաթյանը` 162 հազար դրամ պահումով:

Հավելենք, որ խոսքն անհարգելի բացակաների մասին է եւ շարքային պատգամավորի համար մեկ բացակայի համար պահվում է 33 հազար դրամ, հանձնաժողովի նախագահի տեղակալից 34 հազար դրամ, իսկ հանձնաժ-ողովի նախագահի պարագայում էլ` 39 հազար դրամ:

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Էդգար Բաղդասարյան




Լրահոս