
Հաստիքային զենքի կառուցվածքն ու առանձնահատկություններն ուսումնասիրելու, հնարավոր խափանումները վերացնելու, մարտավարական բարդ պայմաններում զենքի տիրապետման և կրակի վարման հմտությունները կատարելագործելու նպատակով հուլիսի 23-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են հավաքներ:
Հավաքների շրջանակում կազմակերպվել են նաև ցուցադրական գործնական պարապմունքներ: