ՀԽ անդամները կառավարությանն առաջարկում են կասեցնել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը խորհրդի նիստի ժամանակ «Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ կապված վտանգները» թեմայի քննարկման ժամանակ ՀՀ կառավարությանն առաջարկեց որոշ ժամանակով դադարեցնել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթացը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խորհրդի անդամներից մի քանիսը հակադարձեցին և առաջարկեցին կասեցնել այն:

Հարցը դրվեց քննարկման և միաձայն որոշում կայացվեց հարցը կրկին դնել քննարկման: Հովհաննես Հովհաննիսյանը իր զեկույցի ժամանակ ներկայացրեց կոնվենցիայի նպատակները, կառուցվածքը, որը հիմնված է «չորս P-երի» վրա` կանխարգելում (Prevention), պաշտպանություն (Protection) և զոհերի աջակցություն, հանցագործների հետապնդում (Prosecution) և ինտեգրված քաղաքականություն (Policies):

«Հիմնական բանավեճն այս կոնվենցիայի շուրջ առաջացել է 3-րդ հոդվածում առկա սահմանումներից մեկի պատճառով: Ընտանեկան բռնությունը սահմանված է հետևյալ կերպ` ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բոլոր բռնարարքները, որոնք կատարվում են ընտանիքի կամ ընտանեկան միավորի ներսում կամ նախկին կամ ներկա ամուսինների կամ զուգընկերների միջև՝ անկախ նրանից՝ կատարողը բնակվում է կամ բնակվել է զոհի հետ նույն բնակարանում, թե ոչ։ Խնդիրն առաջացրել է այս նախադասության «զուգընկեր» բառը, որը պետք է տարասեռ լինի, որպեսզի պարզ լինի»,- նշեց Հովհաննիսյանը:

«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիա»-ն (Ստամբուլի կոնվենցիա) ընդունվել է 2011 թվականին Ստամբուլում, Եվրոպայի Խորհրդի շրջանակներում: Մի շարք երկրներում Ստամբուլյան կոնվենցիան հայտարարել են հակասահմանադրական: 2017 թվականի հունիսի դրությամբ՝ այն ստորագրվել է 44 երկրի և Եվրամիության կողմից: 2012 թվականի մարտի 12-ին Թուրքիան դարձավ առաջին երկիրը, որը վավերացրեց Կոնվենցիան, որին հաջորդեցին 27 այլ երկիր՝ 2013-ից 2017 թվականների ընթացքում (Ալբանիա, Անդորրա, Ավստրիա, Բելգիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Կիպրոս, Դանիա, Ֆինլանդիա, Էստոնիա, Ֆրանսիա, Վրաստան, Գերմանիա, Իտալիա, Մալթա, Մոնակո, Մոնտենեգրո, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Լեհաստան, Ռումինիա, Պորտուգալիա, Սան Մարինո, Սերբիա , Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա)։ Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014 թվականի օգոստոսի 1-ին:




Լրահոս