
Հանրային խորհրդին առընթեր Սեւանի հարցով միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի: Այս մասին այսօր Հանրային խորհրդի լիագումար նիստում հայտարարեց Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:
Նրա խոսքով, Սեւանի շուրջ ընթացող գործընթացները մտահոգում են: «Հանձնաժողովը կուղարկի առաջարկությունները կառավարությանը, որոնք կձեւավորվեն քննարկումների արդյունքում», – ասաց նա: