«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին մատակարարվել է անորակ սնունդ (միս): Մանկատանը միս մատակարարել է «Ֆոտոն» ՍՊԸ-ն հուլիսի 23-ին: Ըստ այդ հայտարարության` անորակ մսի մատակարարման մասին պարզ է դարձել նախարարության ներքին աուդիտի բաժնի իրականացրած ստուգումների արդյունքում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, սակայն, որ մսի մատակարարման ժամանակ նախարարության ներկայացուցիչներից որեւէ մեկը ներկա չի եղել: Նրանք, ինչպես ասում են, դեպքի վայր են ժամանել ուշացած` հաջորդ օրը:
Ինֆորմացիան ճշտելու համար «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի գլխավոր մասնագետ, տեսուչ Հովհաննես Սահակյանի հետ, որն ասաց. «Սնունդ ստանալիս մանկատան տնօրենը կապ է հաստատել ինձ հետ: Գնացի` միսը տեսելու, այնտեղ նախարարությունից որեւէ մեկը ներկա չէր»:
Ինչո՞ւ եք այլոց աշխատանքը ձեզ վերագրում. մեր այս հարցին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը պատասխանեց. «Ավելացնելու ոչինչ չունենք. ինչ գրվել է պաշտոնական հայտարարության մեջ, դա է»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում