Սամվել Բաբայանի գրասենյակը նոր հաղորդագրություն է տարածել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Մամուլում տեղ գտած հրապարակումները այն մասին, թե Բակո Սահակյանի հրաժարականի դեպքում Սամվել Բաբայանը չի առաջադրվի Արցախի նախագահի պաշտոնում, չեն համապատասխանում իրականությանը։ Բակո Սահակյանի հրաժարականը և Սամվել Բաբայանի առաջադրումը որևէ կերպ չեն կարող առնչվել միմյանց հետ, ոչ մի տեսանկյունից։ Դեռ ուր մնաց խոսել որևէ պայմանավորվածության մասին։

Դրանք երկու իրարից շատ տարբեր գործընթացներ են։ Ստորագրահավաքը ավարտվել է և սկսվել է այդ նախագիծը օրինականացնելու կամ չօրինականացնելու գործընթացը։ Այն ընթանալու է ըստ օրենքի՝ անցնելով բոլոր քայլերը։ Երբ այն կհասնի իր հանգուցալուծմանը, երբ կհաստատվի այս նախագիծը Սամվել Բաբայանը միանշանակ կդնի իր թեկնածությունը։ Իսկ ինչ վերաբերում է Բակո Սահակյանի հրաժարականին, ապա դա օրհասական հարց է։ Բակո Սահակյանը օր առաջ պետք է հրաժարական տա՝ Արցախի նախագահի պաշտոնը անօրեն երրորդ անգամ զավթելու համար՝ այն է սահմադրական կարգի տապալում։

Արցախում պետք է անցկացվեն նոր ընտրություններ, որտեղ Արցախցին կասի իր հստակ խոսքը՝ ձևավորելով իր համար օրինական իշխանություն։ Շուրջ քսան տարի Արցախում խեղդված ժողովրդավարությունը ի վերջո պետք է հաղթանակի՝ քաղաքական առողջ մրցակցություն ապահովելով բոլոր ուժերի համար։ Այսօրվա հրամայականը դա է, օրակարգում պիտի լինի Բակո Սահակյանի հրաժարականը»։




Լրահոս