Արցախում իրավիճակն ամեն օր լարվում է. ստորագրությունների թիվը պատրաստ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի  տեղեկություններով, համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն մոտավոր ունի այն ստորագրությունների թիվը, որը ներկայացրել են Արցախի հերոս Սամվել Բաբայանի թիմակիցները:

Ըստ մեր տեղեկությունների, ներկայացվել է 25 հազարին մոտ ստորագրություն, որից ԿԸՀ-ն վավեր է ճանաչել 22 հազարը: ԼՂՀ մեր աղբյուները փոխանցում են, որ  ամեն օր լարվում է Արցախում ստեղծված իրավիճակը, հնարավոր է ԿԸՀ-ն առաջիկա օրերին այդ ստորագրահավաքները ուղարկեն Արցախի խորհրդարան:

Բանն այն է, որ Ս. Բաբայանի թիմակիցներն անհամբեր սպասում են խորհրդարանի որոշմանը, որից հետո արդեն կորոշեն իրենց քայլերը: Իսկ ըստ Արցախում շրջանառվող տեղեկությունների, բաբայանականները պատրաստ են ցանկացած քայլ իրենց ցանկալի արդյունքն ունենալու համար:

Նույն աղբյուրների փոխանցմամբ, խորհրդարանում հակված չեն երկար քննել հարցը ու հնարավոր է արդեն առաջիկայում հստակեցում լինի այդ հարցի շուրջ:

Սոնա Գրիգորյան




Լրահոս