ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիշողության թարմացում. Հրայր Թովմասյանը ՍԴ-ում պաշտպանել է ՀՀԿ-ականի շահերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջինօրերին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը եւ նրա նախկին գործունեությունը շարունակում են մնալ հանրության եւ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Օրինակ`խոսքը նրա` արդարադատության նախարար աշխատած տարիներին է վերաբերում, երբ, ըստ հրապարակումների, չարաշահումներ է թույլտվել, կամ իրավապահների` Ազգային ժողովում սկսված ուսումնասիրությանը, երբ նա ԱԺ աշխատակազմի ղեկավար էր:

Նկատենք, որ Հրայր Թովմասյանի գործունեություննու անձը միշտ էլ եղել են լրատվամիջոցների եւ հանրության ուշադրության կենտրոնում: Անգամ երբ նրա թեկնածությունն էր ներկայացվել որպես Սահմանադրական դատարանի նախագահ, շատերը, այդ թվում եւ ընդդիմադիր ուժերը, թերահավատորեն էին վերաբերվում նրա թեկնածությանը եւ հատկապես բերում էին այն պատճառաբանությունը, թե Հրայր Թովմասյանը, որըմինչ այդ Հանրապետական կուսակցության անդամ էր եւ, ըստ էության հրաժարական տվեցնոր պաշտոնին անցնելու համար, կարող է Սահմանադրական դատարանում կրկին պաշտպանել ՀՀԿ-ականների շահերը եւ առաջ տանել դրանք: Իսկվերջինս էլ ամեն կերպ փորձում էր ապացուցել, թե ինքը կաշկանդված չիլինելուորոշումներ կայացնելու հարցում, որքան էլ որ նախկինում հանրապետական է եղել:

Սակայն պարզվում է` 2018 թվականի դեկտեմբերի 14-ին` արտահերթ խորհրդարանական ընտրություններիցօրեր անց, Սահմանադրական դատարանը` Հրայր Թովմասյանի գլխավորությամբ, մի հոդված է ճանաչել հակասահմանադրական, որի հիման վրա «Մետէքսիմ»ընկերությունը տուգանվել էր Պետական եկամուտներիկոմիտեիկողմից: Այստեղ պետք է ընդգծել, որ այս ընկերության 98 տոկոս բաժնետերը 2000 թվականից առ այսօր հանդիսանում է Միխաիլ Հարությունյանը: Եվ նա ամենեւին էլ պատահական մարդ չէ, այլ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետՄիհրան Պողոսյանի մորեղբայրը: Հարությունյանների ընտանիքին է պատկանում նաեւ«Գրիար»ընկերությունը, որը մասնագիտացած է շինարարության ոլորտում: 2004-ին ընկերության գլխավոր տնօրենը Արթուր Յորդյանն էր` Միխաիլ Հարությունյանի եղբոր` Գրիգորի Հարությունյանի դստեր ամուսինը: Ներկայումս գլխավոր տնօրենը Գրիգորի Հարությունյանն է, որըՍերժ Սարգսյանի մտերիմներից է:Նշենք, որ«Մետէքսիմ»ՍՊԸ-ն բիզնես խմբի մեջ է մտնում այնպիսի ընկերություններիհետ, ինչպիսիք են «Միկմետալ», «Միկշին», «Քեթրին» եւ այլն: Իսկ Միխայիլ Հարությունյանի որդին էլ` Վահան Հարությունյանը, վեցերերոդ գումարման խորհրդարանում ՀՀԿ խմբակցության պատգամավորն էր:

Ընդ որում, «Մետէքսիմե ընկերության եւ Միհրան Պողոսյանի մասով եւս ուշագրավ տվյալներ կան: Խոսքը 2014 թվականին տրամվայի լուծարման մասին է. տրամվայի ռելսերի ապամոնտաժումը բավականին արագ է կատարվել: Երեւանում ապամոնտաժումից առաջ կար տրամվայների շուրջ 180 կմ գիծ, որի յուրաքանչյուր մետրը 45 կգ էր, բոլորռելսերը միասին 8100 տոննա, եւ 2004 թվականին Պաշտպանության նախարարությունը, որի ղեկավարն այն ժամանակ ՍերժՍարգսյանն է եղել, հայտարարել է, թե ռելսերը հարկավոր են առաջնային գծի անվտանգության ապահովման համար: Սակայն փաստացի դրանք ամբողջովին չեն օգտագործվել, եւ Պաշտպանության նախարությունից,«ՍիվիլՆեթ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ 2005-2011 թթ. Երեւանի քաղաքապետարանի ութորոշումներովՊաշտպանության նախարարությանն է հատկացվել շուրջ 5700 տոննա տրամվայի ռելսերի ջարդոն, եւ նախարարությունն էլ ծախսել է ընդամենը 137 տոննան,այսինքն` տրամադրածի ընդամենը 2,4 տոկոսը: Եվ մնացած 5563 տոննա ջարդոնը կամ 97,6%-ը տրամադվել է «Մետեքսիմ»ՍՊԸ-ին: Այսինքն` այստեղ գործել է Սերժ Սարգսյան-Միհրան Պողոսյան-Միխայիլ Հարությունյան եռանկյունին:

Իսկ հիմա էլ` այսքան տարի անց, այս նույն ընկերության համար արդեն դրույթ է հակասահմանադրական ճանաչվում, որը հնարավորություն է տալիս խուսափել տուգանքից: Մասնավորապես, ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավորները դիմել էին Սահմանադրական դատարան «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»օրենքի 44-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար: Եվ դռնբաց նիստումքննելով պատգամավորների որոշումը` Սահմանադրական դատարանը որոշել էր, որօրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչվել է Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասին հակասող եւ անվավեր:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավորները ստորագրահավաք էին սկսել 2018 թվականի հոկտեմբերին, ընդ որում` այդ ժամանակ դեռ պատգամավոր Վահան Հարությունյանի նախաձեռնությամբ: Նա կարողացել էր ՍԴ դիմելու համար անհրաժեշտ ստորագրահավաքներն ունենալ:

Եվ համադրելով եղած փաստերը` հետաքրքիր պատկեր է ստացվում. այսպիսով, դիմումը եղել է ՀՀԿ պատգամավորների նախաձեռնությամբ, իսկ նախաձեռնությունն էլ եղել է ՀՀԿ պատգամավոր, «Մէտեքսիմ» ընկերության սեփականատիրոջ պատգամավոր որդուց, որն էլ Միհրան Պողոսյանի բարեկամն է, իսկ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել այն դրույթը, որի հիման վրա ընկերությունը տուգանվել էր ՊԵԿ-իկողմից: Արդյոք սա կարող ենք դիտարկել որպեսնորկոռուպցիոն բացահայտում` ժամանակը ցույց կտա. ի վերջո, գործին խառնված են եղել ՀՀԿ-ական պատգամավորներ, Միհրան Պողոսյան-Հրայր Թովմասյան տանդեմը, եւ նման որոշում է կայացվել, այն էլ` արտահերթ խորհրդարանական ընտրություններիցօրեր անց:

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս