ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր հանգամանքներ` 8 ամիս անց. բանակը խառնվել է ԱԺ ընտրություններին. հրամանատարը` մեղադրյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՊՆ N զորամասի 3-րդ ուսումնական գումարտակի հրամանատարը 2018 թվականի խորհրդարանական ընտրություններում զորամասի մի խումբ ժամկետային զինծառայողների հարկադրել է քվեարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Արայիկ Աղաբաբյանի օգտին եւ այդ արարքի համար հայտնվել է դատարանում:
2018 թվականի դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ` պետական մարմինները գործի էին անցել: Մասնավորապես, ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն այցելել էր ԶՈՒ մի շարք կորպուսներ եւ աշխատակիցներին հրահանգել չխառնվել քաղաքական գործընթացներին:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տվյալներով` Բալայանը հրահանգել էր, որ արգելված է զորամասերում որեւէ քարոզչություն իրականացնելը, ու եթե որեւէ մի զինվոր կամ ՊՆ աշխատակից որեւէ թեկնածուի նկատմամբ նախապատվություն ունի, ապա այդ քարոզչությունը կարող է իրականացնել միայն իր ընտանիքի շրջանում եւ, ամենակարեւորը, քաղաքացիական հագուստով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունը հաստատել էր ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը եւ նշել. «Ինչպես հայտարարեց պաշտպանության նախարարը, ՀՀ վարչապետի հանձնարարականով` բանակում որեւէ քարոզչություն արգելված է, համազգեստով անձի քարոզչությունը որեւէ տեղում արգելված է, բանակի ներքաշումը քարոզչությանը խստիվ արգելված է: Այո, փոխնախարարը զորքերի հետ հանդիպել է տարբեր տեղերում եւ ոչ միայն դրա համար է հանդիպել, այլ ուրիշ հարցերով, բայց նաեւ այդ թեմայով, ինչը նորմալ է»:

Եւ հիմա, պարզվում է, որխորհրդարանական ընտրություներից 8 ամիս անց նորհանգամանքներ են ի հայտ գալիս: Մասնավորապես, Նորայր Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա,լինելով ՀՀ ՊՆ N զորամասի 3-րդ ուսումնական գումարտակի հրամանատարը, 2018թ. դեկտեմբերի 9-ին նշանակված ՀՀ ազգային ժողովի արտահերթ ընտրություններիօրը, օգտագործելով ծառայողական կախվածությունը, հարկադրել է նույն զորամասի մի խումբ ժամկետային զինծառայողների քվեարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Արայիկ Աղաբաբյանի օգտին:

Այս արարքի համար Նորայր Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-ի 3-րդ մասով (կաշառք ստացող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե այդ անձը մինչեւ իրավապահ մարմիններին կատարված հանցանքի մասին հայտնի դառնալը, բայց ոչուշ, քան եռօրյա ժամկետում, կաշառք ստանալու մասին կամավոր հայտնել է իրավապահ մարմիններին եւ աջակցել հանցագործությունը բացահայտելուն):

Նորայր Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը` երկրից չհեռանալու մասին,իսկ, ահա, նրա գործըքննվելու է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, իսկ գործը նախագահելու է դատավոր Արմեն Հովհաննիսյանը:

Նկատենք, որթեեւ միայն այս դեպքն է դատական վախճան ունեցել, այնուամենայնիվ, շատ են եղել նման հարկադրանքներ, որոնց մասին ընտրությունների շրջանում խոսվում էր: Ընդ որում, իշխանական պատգամավորների ու թեկնածուների համար էլ է «ասվել» զինվորներին, որ քվեարկեն. նախընտրական ժամանակահատվածում շատ էր խոսվում այս մասին:

Քնար Մանուկյան

Մանրամասները` տեսանյութում




Լրահոս