ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որտեղ են նախընտրում հանգստանալ հայերը և որքան գումար են ծախսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի եւս հայերի մեծ մասն իր հանգիստը նախընտրում է անցկացնել արտերկրում: Մեր հայրենակիցներն ավելի շատ ոչ թե կոնկրետ երկիր են նախընտրում գնալ, այլ այնպիսի վայր, որն ավելի մատչելի է:

«Ժողովուրդ» օրաթերթի փոքրիկ հարցախույզի արդյունքում պարզ դարձավ, որ այս տարի հայերն ավելի շատ մեկնել են Եգիպտոս, Քոբուլեթի, Հունաստան: Բնականաբար այնպիսի վայրեր, որտեղ կա ծովափնյա հանգստի հնարավորություն: Տուրիստական ընկերությունից մեզ տեղեկացրեցին, որհունիս ամսին ամենից պահանջված են եղել համակցված փաթեթները, երբ հնարավոր էր միանգամից մի քանի երկիր գնալ, իսկհուլիսին էլ պահանջված է եղել Եգիպտոսը:

«Արարատ տուր» ընկերությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ այս տարի շատերի մոտ Քոբուլեթին փոխարինվել է Եգիպտոսով: Բայց քիչչեն նաեւ մարդիկ, որոնք այս տարի իրենց հանգիստը անցկացրել են կամ ծրագրել են անցկացնել Իսպանիայում`Բարսելոնայում: Հունաստան մեկնողները եւսքիչչեն: Տուրընկերությունիցնշեցին, որ հայերը վերջերսսկսել են նախընտրել նաեւ էկզոտիկ երկրները, իսկ նման երկրներմեկնելու ամենահարմար ժամանակահատվածը սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներն են:
«Կադր գրուպ» տուրընկերությունից մեզ հայտնեցին նաեւ, որ ե՛ւ անցած տարի, ե՛ւ այս տարի դեպի Վրաստան մեկնողներիթիվը շատ է:

«Բայց ավելի աճել է դեպի Եգիպտոսմեկնողներիթիվը: Դեպի Հունաստան մեկնողները եւս ավելացել են: Քանի որ չարթերային թռիչքներըներմուծվել են Հայաստանի օդային ուղեւորափոխադրման ոլորտ, դրանք հնարավորություն են տալիս ավելի էժան գնով ավիատոմսեր ձեռք բերել: Սա է պատճառը, որ այս տարի Եգիպտոսում ամառային արձակուրդն անցկացնելը էժան է»,- ներկայացրին «Կադր գրուպ»ընկերությունից:

Բայց մեր հայրենակիցների փոքրտոկոսն է կարողանում իր հանգիստն անցկացնել եվրոպական երկրներում: Ինչպես հայտնի է, սեզոնային գործոնով պայմանավորված` Հայստանում ամեն տարի ավիատոմսերի գները շեշտակի բարձրանում են,իսկ դեպի եվրոպական երկրներ` առավել եւս: Ըստ տուրօպերատորների`ամբողջ աշխարհում այս ամիսներին թանկանում են ավիատոմսերը:
Վաղուց արդեն գաղտնիք չէ, որ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանով դեպի Փարիզ, Բարսելոնա կամ այլ եվրոպական երկրներ ավիատոմսերը բավականին թանկ են վաճառվում: Եւ շատերը սեզոնին այդ երկրներ նախընտրում են մեկնել Թբիլիսիով կամ Մինսկի օդանավակայանով,քանի որ տարբերակը մատչելի է ուձեռնտու:

Օրինակ` Երեւանից դեպի Բարսելոնա մեկ անձի համար ավիատոմսի արժեքը օգոստոսի 12-ից մինչեւ 26 ընկած ժամանակահատվածի համար արժե 600 եվրո,իսկ, ահա,նույն ժամանակահատվածի համար, բայց Թբիլիսիի օդանավակայանով, այն 140 եվրոյով մատչելի է`մեկ անձի համար` 460 եվրո: Անգամ եթե հաշվարկենք դեպի Թբիլիսի գնալ-գալը, ապա,միեւնույնն է, սա ձեռնտու տարբերակ է: Նկատենք, որ սեպտեմբերի սկզբին այն փոքր-ինչ էժանանում է, իհարկե Թբիլիսիով: Երեւանից էժանանում է, բայց չնչին:

Մասնագետների խոսքերով` աշնան ու ձմռան ամիսներին ուղեւորահոսքը նվազում է, եւ ավիաընկերությունները տեղափոխում են քիչ քանակի ուղեւորներ, դրա համար վնասներ են կրում: Իսկ սեզոնին, երբ ուղեւորաշրջանառությունը մեծանում է, նրանք, առիթից օգտվելով, ավիատոմսերի գները բարձրացնում են, որպեսզի կարողանան բալանսի բերել եկամուտները:

Բայց, մյուսկողմից, այս սեզոնին տուրընկերությունները մարդկանց հիմնականում առաջարկում են տուրփաթեթներ, որիմեջ ներառված են հյուրանոցում հանգիստը, սնունդը եւ այլն: Օրինակ տուրօպերատորներից մի քանիսը դեպի Խալկիդիկի ուղեւորությունը 9 գիշեր եւ 10 օրը4 աստղանի հյուրանոցում մեկ անձի համար առաջարկում են 1190 եվրոյին համարժեք դրամ: Այս գնի մեջ ներառված են երկանգամյա սնունդը, դիմավորում- ճանապարհում, վիզայի աջակցություն:

Իսկ, ահա, Եգիպտոսում յոթօրյա հանգիստ կարելի է անցկացնել 180-200 հազար դրամով: Դեպի Հուրգադա տուրփաթեթների արժեքը սկսում է 455 դոլարից մինչեւ 690 դոլար (տարբեր հյուրանոց տարբեր գին է առաջարկում): Բայց, արի ուտես, այս տարի շատերի բախտը Եգիպտոսի հարցում այնպես չէ, որ բերել է: Արդեն մի քանի օր է` Եգիպտոսիուղեգրերունեցող քաղաքացիները դժգոհում են. երեկ նրանք անգամ բողոքի ակցիա իրականացրին տոմսերը վաճառած ընկերության մոտչվերթների չեղարկման պատճառով:Մոտ 100 քաղաքացիներ չվերթի չեղարկման պատճառով մնացել են Հուրգադայում, իսկ նախօրեին հաղորդվել էր, որ չեղարկվել է Շարմ էլ Շեյխ-Երեւան չվերթը, ինչի հետեւանքով տասնյակ քաղաքացիներ չէին կարողացել վերադառնալ, բազմաթիվ քաղաքացիներ չէին կարողացել նաեւ մեկնել: Անգամ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը հայտարարություն տարածեց , որ մշտական կապի մեջ է այդ 100 քաղաքացիների, ինչպես նաեւ փոխադրող ընկերության հետ եւ ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը խնդիրը կարգավորելու համար:

Մանրամասները` տեսանյութում

Սյունէ Համբարձումյան




Լրահոս