ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ում է պատկանում Գնունու շուկան, և ինչպես են շոգին աշխատում առևտրականները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարդանանց փողոցի վրա տեղակայված շինանյութերի տոնավաճառի` հանրության շրջանում հայտնի է Գնունու շուկայի առեւտրականները, մի կերպ են դիմանում ամռան այս շոգին: ArmLur.am լրատվականը պարզել է, թե ինչպես են շոգին դիմանում Գնունու շուկայի աշխատակիցները: Պարզվում է ջուրն իսկական փրկություն է դարձել Գնունու շուկայի առեւտրականների համար: Երբ շատ շոգում են սառը ջրով են լվացվում կամ էլ` բլուզն են հանում:

Զրույցի ընթացքում ArmLur.am լրատվականը առեւտրականներից հետաքրքրվեց`առեւտուր ունեն, թե ոչ: Նրանց մի մասը վստահեցրեց, որ առեւտուր կա, կարողանում են ապրանք վաճառել, իսկ  մի մասն էլ հակառակը պնդեց: Ի դեպ,  շուկայում գործող սննդի կետի խոհարարը եւս դժգոհեց`նշելով, որ առեւտրականները ոչ շաուրմա են ուտում ոչ էլ`քաբաբ:

Նշենք,որ Գնունու շուկան պատկանում է Երեւանի նախկին փոխքաղաքապետ Սլավիկ Ավանեսյանին: Նա եղել է Երվանդ Զախարյանի տեղակալը: Տնօրինություրնից ոչ ոք չցանկացավ ArmLur.am լրատվականի հետ խոսել շուկայի պայմանների մասին: Խոստացան ավելի ուշ արձագանքել: Դե ինչ սպասում ենք նրանց արձագանքին: Հուսանք` չեն ուշանա, քանի որ մեկ ամսից աշունն է սկսվում:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս