ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարդենիսի մարզադաշտը՝ անմխիթար վիճակում. ինչ է խոստացել ՀՖՖ-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարդենիսի «Անդրանիկ 05» ֆուտբոլային ակումբը, հաղթելով Իջեւանի «Նիկարմ» ակումբին, կարողացավ նվաճել Հայաստանի Բ ենթախմբի առաջնության չեմպոիոնի կոչումը: Այդ հաղթանակի շնորհիվ Վարդենիսի` մինչեւ 14 տարեկանների թիմը կարողացավ ձեռք բերել Հայաստանի Ա խմբի առաջնությանը մասնակցելու իրավունք: Նկատենք, որ Վարդենիսի մանկապատանեկան թիմը արդեն ավարտված առաջնության ընթացքում կարողանում էր հաղթել մրցակիցներին խոշոր հաշիվներով: Չնայած գրանցած ֆանտաստիկ արդյուքներին` «Անդրանիկ 05» ֆուտբալային ակումբը զուրկ է ֆուտբոլին պատրաստվելու տարրական պայմաններից, եւ դրանցից առաջնայինը Վարդենիսի «Քաղաքային» մարզադաշտի անմխիթար վիճակն է:

Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Վարդենիսի թիվ 1 մարզադպրոցի տնօրեն Վարդան Դավթյանի հետ: Մարզադպրոցի տնօրենը ներկայացրեց Վարդենիսի խաղադաշտի ներկայիս վիճակը եւ նշեց, որ առաջնային խնդիրը խոածածկի փոփոխությունն է. այդպիսի խոտածածկի վրա խաղալն արդեն անհնար է. «Վարդենիսի «Քաղաքային» մարզադաշտը տարիների ընթացքում չի ենթարկվել հիմնանորոգման: Այն քայքայվել է անձրեւաջրերից, ձնհալից, կաթոցներից ու գտնվում է խիստ վթարային վիճակում։ Անհրաժեշտ է փուլ առ փուլ վերանորոգել, բայց քանի որ մեր թիմը տեղափոխվել է Ա խումբ, մեզ առաջնակարգ անհրաժեշտ է խոտածածկի վերանորոգումը: Այո, մարզադաշտում կատարվել են հատվածային աշխատանքներ, սակայն հիմա այն չի համապատասխանում ժամանակակից պայմաններին, եւ խաղադաշտում առաջնության հանդիպումներ անցկացնել անհնար է»: Վարդենիսի մարզադպրոցի տնօրենը մտավախություն հայտնեց, որ, հնարավոր է, իրենց թիմը չգրանցվի Ա խմբի առաջնությանը հենց մարզադաշտի վատ վիճակի պատճառով.

«Քանի որ Ա խմբի բոլոր ակումբներն ունեն մեկ մարզադաշտի փոխարեն մի քանի իդեալական մարզադաշտեր եւ, շատ հնարավոր է, մեր պայմանները տեսնելով` չգրանցեն առաջնության մասնակիցների խմբում: Բացի խոտածածկի հետ կապված խնդիրը, տնօրենը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ շատ վատ վիճակում են գտնվում նաեւ հանդերձարաններն ու սանհանգույցները. ուղղակի վտանգավոր է այս պայմաններում երեխաների հետ աշխատելը: Ամեն պահի հնարավոր է, որ փուլ գա տանիքը երեխաների գլխին:

«Մեր երեխաները փոխվում են ծայրահեղ քայքայված ու քանդված հանդերձարանում: Քայքայվել է նույնիսկ հանդերձարանի հատակը: Կան երկու հանդերձարաններ, որոնք համեմատած գտնվում են լավ վիճակում, եւ դրանցից մեկը մենք տրամադրում ենք մրցավարական անձնակազմին, իսկ մյուսը հյուրընկալվող թիմին: Բայց անձրեւային օրերին այդ սենյակները նույնպես թրջվելու վտանգի տակ են»,- ներկայացրեց տնօրենը:

Այս հարցերը պահանջում են հրատապ լուծում, որովհետեւ խաղերից հետո մրցակից թիմը եւ մրցավարները չեն ունենում լոգանք ընդունելու հնարավորություն. պայմաններ չկան: Մենք չենք դիմել ՀՖՖ, իրենք են գալիս եւ չափագրումներ անում: Մեր խնդրանքը մարզադաշտում ամենատարրական պայմաններ ստեղծելն է»:

Տեղեկացնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այժմ զբաղված է մարզերում փոքր խաղադաշտերի կառուցմամբ: Վարդենիսի համայնքերում` Մեծ Մասրիկում, Ծովակում եւ Ակունքում, նախատեսվում է առաջիկա ամիսներին կառուցել նմանատիպ մարզադաշտեր: Իսկ ի՞նչ պլաններ կան Վարդեիսի «Քաղաքային» մարզադաշտի մասով: Այս հարցով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ե՛ւ ՀՖՖ-ի, ե՛ւ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հետ, որը մի առիթով լուսանկար էր հրապարակել ու գրել, որ երազում է տեսնել մարզադաշտը նորոգված:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս