
Հուլիսի 26-ին, ժամը 14։12-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։52-ին, մարվել՝ 15։19-ին։
Այրվել են «BMW» մակնիշի ավտոմեքենան՝ ամբողջությամբ, մոտակայքում գտնվող վագոն-տնակի հատակը՝ մոտ 5 քմ և ներքին փայտյա երեսպատումը: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: