
Հուլիսի 25-ին Մարտակերտի շրջանի բնակչուհի 30-ամյա Ս. Ա.-ին տանը ծեծի է ենթարկել ամուսինը՝ 48-ամյա Ս. Ա.-ն:
Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ կնոջը տրվել են դատաբժշկի ուղեգիր:
Ս.Ա.-ն քթոսկրի կոտրվածք, զույգ կոպերի եւ ձախ նստամկանային շրջանի սալջարդով դիմել է «Հանրապետական Բժշկական կենտրոն»։