Հայաստանի տարածքում հրդեհավտանգ իրավիճակով պայմանավորված տարբեր մարզերում հրդեհների դեպքեր են արձանագրվել: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 27-ին ժամը 06:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Գողթ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:50-ին, մարվել՝ 08:53-ին: Այրվել է տան տանիքը՝ ամբողջությամբ (մոտ 300 քմ) և կուտակված անասնակեր՝ մոտ 300 հակ:
Հուլիսի 26-ին ժամը 19:29-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դիմիտրով գյուղի վարչական տարածքում՝ Երևան-Երասխ մայրուղու հարևանությամբ, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:15-ին, մարվել` 20:37-ին: Այրվել է խոտածածկույթ՝ մոտ 10 հա:
Նույն օրը ժամը 18:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արտիմեդ գյուղի Հերացու փողոցի տներից մեկի դիմաց փայտե տնակ է այրվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:33-ին, մարվել՝ 18:57-ին: Պարզվել է, որ ամբողջությամբ այրվել է վագոն-տնակ:
Հուլիսի 26-ին, ժամը 20:18-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Բերդավան բնակավայրի «Հայվանլվի ղաշ» կոչվող հանդամասի հարակից տարածքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհի 10-րդ կմ-ին այրվել է «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ա.Ղ.) շարժիչի հատվածը՝ մասամբ: Հրդեհը մարվել է ժամը 20:43-ին: Ուղևոր Ռ.Ու.-ին (ծնված 1991 թ.) շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան օգնություն: