Լուսանկարն արվել է Աբովյան փողոցում
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը շրջում է իր ղեկավարած շրջանի տարբեր փողոցներով եւ անձամբ մաքրում-հեռացնում է շենքերի պատերին փակցված ավելորդ պաստառները:
ՀԱՐՑ. Ո՞րն է աշխատանքային պայմանագիր կնքելու գործընթացը:
Տիրուհի Մանուկյան (38 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Նշենք, որ աշխատանքային պայմանագիրը կնքվում է գրավոր ձեւով` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով:
Աշխատանքի անցնելուց առաջ գործատուն կամ նրա լիազորած անձը պարտավոր է աշխատանքի ընդունվող անձին պատշաճ ծանոթացնել աշխատանքի պայմաններին, կոլեկտիվ պայմանագրին (դրա առկայության դեպքում), ներքին կարգապահական կանոններին, աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող գործատուի այլ իրավական ակտերին: Աշխատողը պարտավոր է աշխատանքային պայմանագրում նշված oրն անցնել աշխատանքի: Աշխատանքային պայմանագրում նշված oրն անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալը հիմք է աշխատանքային պայմանագրի լուծման համար (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 85-րդ հոդված):
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ աշխատաժամանակի նորմալ տեւողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից: Ամենoրյա աշխատաժամանակի տեւողությունը չի կարող անցնել ութ աշխատանքային ժամից` բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով, oրենքով, այլ իրավական ակտերով եւ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված դեպքերի:
ՀԱՐՑ. Եթե անհատ ձեռնարկատերը զբաղվում է գյուղմթերքների վաճառքով, ապա արդյոք որեւէ արտոնություն կա՞, թե՞ ոչ:
Կարեն Պետրոսյան (52 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Կ. Պետրոսյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին եւ «Եկամտահարկի հաշվարկման եւ բյուրջե վճարման կարգի մասին» հրահանգի 14-րդ կետին համապատասխան` հարկվող եկամուտը որոշելիս գյուղատնտեսական արտադրությամբ զբաղված հարկատուների մոտ համախառն եկամուտը նվազեցվում է գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացված եկամտի չափով, ինչպես նաեւ այլ գործունեությունից ստացված եկամուտների չափով, եթե վերջինիս տեսակարար կշիռը գյուղատնտեսական եւ այլ գործունեությունից ստացված եկամտի մեջ չի գերազանցում 10%-ը:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման գործարքների հիմնավորման ժամանակ հարկավոր է ապահովել այն բոլոր վավերապայմանները, որոնք կհիմնավորեն գյուղարտադրանք արտադրող լինելու եւ իր կողմից անմիջականորեն այդ արտադրանքի արտադրված լինելու փաստը: Գործատուները եւ աշխատողները կարող են ձեռք բերել աշխատանքային իրավունքներ եւ պարտականություններ, փոփոխել կամ հրաժարվել դրանցից եւ պաշտպանել դրանք իրենց ներկայացուցիչների միջոցով: Գործատուների եւ աշխատողների ներկայացուցչությունը կարող է իրականացվել ինչպես կոլեկտիվ, այնպես էլ անհատական աշխատանքային հարաբերություններում: