«Պատիվ ունեմ» ծրագրով ծառայության ժամկետները կրճատվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պատիվ ունեմ» ծրագրով երիտասարդներն այսուհետ զինվորական ծառայության կմեկնեն 2 տարի 3 ամիս ժամկետով՝ նախկին երեք տարվա փոխարեն:

«Այժմ զինակոչիկը դպրոցն ավարտելուց հետո ստանում է բարձրագույն կրթություն և զորակոչվում է զինծառայության 2 տարի 3 ամիս ժամկետով: Տղաները Պաշտպանության նախարարության հետ նախապես պայմանագիր են կնքում, համաձայն որի պարտավորվում են կրթություն ստանալուց հետո ծառայության մեկնել որպես սպա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր զինվորական կոմիսարի պաշտոնակատար Արմեն Ավթանդիլյանը։

Նա հայտնել է նաև, որ պայմանագիր կնքած տղաների՝ բակալավրում սովորելու ուսման վարձը վճարում է Պաշտպանության նախարարությունը: Ավարտելուց և սպայական ծառայության անցնելուց հետո տղաները ստանում են սպայական աշխատավարձ:




Լրահոս