Իրավապահ մարմինները Մոսկվայում բերման են ենթարկել 317 ցուցարարի: Այս մասին հայտնում է meduza.io-ին:
Հիշեցնենք, որ Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց անցկացվում են տեղի իշխանությունների հետ չհամաձայնեցված բողոքի ցույցեր: Պատճառն այն է, որ հանձնաժողովը չի գրանցել ընդդիմության ներկայացուցիչներին գալիք ընտրությունների մասնակիցների ցուցակում:
Ընդդիմադիր թեկնածուներից Դմիտրի Գուդկովը, Լյուբով Սոբոլը և Յուլյա Գալյամինան ևս բերման են ենթարկվել: