ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ.Ես միայնակ թոշակառու եմ աղետի գոտուց: Ուզում եմ իմանալ` կարող եմ արդյոք ավանդ ստանալ պետությունից:Թամարա Էլբակյան, 65 տարեկանՊԱՏԱՍԽԱՆ. Ավանդատուների` ներկայումս գործող ցուցակում ընդգրկվել են այն անձինք, որոնք 2005 թվականի ապրիլից մինչեւ 2006 թվականի մայիսը անընդմեջ մեկ տարի ստացել են նպաստ: Այսինքն` եղել է նպաստառու: Եւ երբ մենք հայտարարեցինք նոր ցուցակագրման մասին, նրանք, ովքեր մեկ ամսվա ընթացքում ընդգրկվել են այդ ցուցակում, կարող են ստանալ: Այսինքն` կա ցանկ, որը 2006-ից մինչեւ հիմա գործում է ու 2006-ից մինչ օրս ցուցակում ներառված, ըստ իրենց սոցիալական խմբերի, որը ներառում է տարբեր խմբեր` ասենք տարիքային խումբ, հաշմանդամ, միայնակ… ի վերջո, այդ ցուցակներում եղածները պետք է ստանան ավանդները: Իսկ այն մարդիկ, որոնք նպաստառու չեն եղել եւ իմ նշած ցուցակներում չեն եղել, նրանց համար դեռեւս նոր ցուցակ չկա: Այսինքն` այս ցուցակում եղածները, երբ ստանան, վերջացնեն, նոր օրենք կընդունվի Ազգային Ժողովի կողմից, եւ մնացած քաղաքացիների ավանդների հարցը կդիտարկվի:ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Եթե քաղաքացին գտնվում է նախարարության կողմից նշված ցուցակներում, ապա պետք է որ ստացած լինի կամ առաջիկայում կստանա իր ավանդները, իսկ եթե ոչ, ապա պետք է սպասի նոր օրենքին: Իսկ թե երբ կլինի նոր օրենքը, դժվար է ասել: Ենթադրվում է, որ հարցը կրկին իր արդիականությունը կունենա նախընտրական շրջանում, երբ կգա ժողովրդից քվե մուրալու ժամանակը: Այնպես որ թատրոնները դեռ առջեւում են:




Լրահոս