
Մոսկվայի ոստիկանությունը ցրել է քաղաքապետարանի դիմաց ընթացող բողոքի ակցիան։ Տեղի լրատվամիջոցները նշում են, որ ոստիկանությունը կոշտ միջոցներով է ցրել ակցիայի մասնակիցներին, կան ավելի քան 400 բերման ենթարկվածներ։
Հիշեցնենք, որ Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց անցկացվում են տեղի իշխանությունների հետ չհամաձայնեցված բողոքի ցույցեր: Պատճառն այն է, որ հանձնաժողովը չի գրանցել ընդդիմության ներկայացուցիչներին գալիք ընտրությունների մասնակիցների ցուցակում:
Ընդդիմադիր թեկնածուներից Դմիտրի Գուդկովը, Լյուբով Սոբոլը և Յուլյա Գալյամինան ևս բերման են ենթարկվել: