
Չի բացառվում, որ հուլիսի 24-ի երեկոյան կորած ադրբեջանական Միգ-29 ռազմական օդանավը կարող է կործանված լինել ռուսական կողմից Ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգի կիրառման արդյունքում:
Այս մասին Թուրան գործակալությանն ասել է ռազմական աղբյուրը:
Ըստ տեղեկությունների, կործանիչը ընկել է ծովը ռուս-ադրբեջանական սահմանից 70 կմ հեռավորության վրա: Այս վարկածի օգտին է խոսում նաեւ այն, որ Ռուսաստանի ՌԾՈՒ-ն զորավարժություններ է անում ՌԷՊ համակարգերի կիրառմամբ, տեղեկացնում է Թուրանը:
Նշենք, որ արդեն մի քանի օր որոնվում է կործանված օդանավը: