Քիչ առաջ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչը: Իսպանիան կարողացավ 2 անպատասխան գնդակ ուղարկել Պորտուգալիայի դարպասն ու հռչակվել մրցաշարի չեմպիոն:
Իսպանացիներից դուբլի հեղինակ դարձավ Ֆերրան Տորեսը 34-րդ եւ 51-րդ րոպեներին:
Էդմոն Մարտիրոսյան