Հույս ունեմ՝ դեռ կունենամ հնարավորություն Հայաստան վերադառնալու. Ֆելիպե Ռամոս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ կայացավ Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնությունը, որտեղ Իսպանիան, 2:0 հաշվով հաղթելով Պորտուգալիային, նվաճեց մրցաշարի չեմպիոնի կոչումը:

Պորտուգալիայի մինչեւ 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Ֆելիպե Ռամոսը խաղից հետո մեկնաբանել է իր թիմի պարտությունը. «Շնորհավորում եմ Իսպանիային, նրանք արժանի էին հաղթանակին: Մենք պարտվեցինք, որովհետեւ չկարողացանք իրացնել մեր պահերը, իսկ Իսպանիան երկու գոլ խփեց: Մենք կարողացանք ստեղծել լավ պահեր, բայց գոլ խփել չստացվեց: Սա պարտության հիմնական պատճառն էր»:

Ֆելիպե Ռամոսը նաեւ նշեց, որ մրցաշարը շատ լավ էր կազմակերպված, ինչպես նաեւ հույս հայտնեց, որ մի օր կրկին կժամանի Հայաստան. «Մրցաշարը հիանալի էր կազմակերպված: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին եւ Հայաստանին ջերմ ընդունելության համար: Հույս ունեմ՝ դեռ առիթներ կլինեն Հայաստան վերադառնալու»,-ասել է Ռամոսը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս