Այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով` Հայաստանի հազար խոշոր հարկատուների ցանկը կտրուկ եւ աննախադեպ փոփոխությունների է ենթարկվել. ցանկի հիմնական առաջատարները նահանջել են վճարած հարկի չափերով:
Այսպես, խոշոր հարկատուների ցուցակն այս տարի գլխավորում է «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը, որը այս տարվա առաջին կիսամյակում 13 մլրդ 570.6 մլն դրամի հարկեր եւ տուրքեր է վճարել պետբյուջե: Սակայն այս ընկերությունը նախորդ տարվա առաջին եռամսյակում վճարել է մոտ 14 մլրդ դրամ հարկ:
Հատկանշական է, որ բնական մենաշնորհ ունեցող այս ընկերությունը նվազեցրել է հարկային վճարումները: Բայց հակառակ պատկերն է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության դեպքում. 2018 թվականի առաջին եռամսյակում՝ 2 մլրդ 598 մլն դրամ, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում` 4 մլրդ 544 մլն դրամ: Հազար խոշոր հարկատուների ցանկի նախորդ ժամանակաշրջաններում ՀԷՑ-ը սովորաբար երկրորդ կամ երրորդ հորիզոնականն է զբաղեցրել: Այսինքն` այս ընկերության դեպքում եւս կարող ենք ասել, որ իր դիրքերը փոքր-ինչ զիջել է:
Երկրորդ հորիզոնականում իր գործունեության ընթացքում հայտնվել է «Գրանդ տոբակո» ընկերությունը, որը երեք ամսում 12 մլրդ 830 մլն դրամի հարկ է վճարել: Ի դեպ, այս ընկերությունը նախորդ տարում կատարել է 8 մլրդ 70 մլն դրամի չափով հարկային վճարում:
Իսկ որպեսզի առավել հասկանալի դառնա, թե խոշոր հարկատուների ցանկում ինչպիսի տեղաշարժեր են տեղի ունեցել, ներկայացնենք առաջին քսանյակը այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով, անցած տարվա առաջին եռամսյակում եւ 2017 թվականի եռամսյակին: Մինչ այդ, սակայն, արձանագրենք, որ առաջին քսանյակում արտադրությամբ զբաղվող ընկերությունների թիվը այնքան էլ շատ չէ, փոխարենը առաջատար դիրքերում են ներկրողները: Ու տնտեսական հեղափոխությունը ՀՀ-ում պետք է հենց այս առումով տեղի ունենա:
2019 թվականի առաջին եռամսյակի առավել խոշոր հարկատուների առաջին քսան ընկերությունները.
1. «Գազպրոմ-Արմենիա»` 13 մլրդ 570,6 մլն
2. «Գրանդ տոբակո»` 12 մլրդ 830 մլն
3. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»` 6 մլրդ 684 մլն
4. «ՀԷՑ» 4 մլրդ 544,4 մլն
5.«Գեոպրոմայնինգ Գոլդ»` 4 մլրդ 295 մլն
6.«Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»` 3 մլրդ 955 մլն
7.«ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշն»` 3 մլրդ 769 մլն
8. «Ֆլեշ»` 3 մլրդ 753 մլն
9. «Ակվիլոն Թրեյդ»` 3 մլրդ 414 մլն
10.«Արմենիա միջազգային օդանավակայաններ»` 2 մլրդ 794 մլն
11.«Մաքս Պետրոլ»` 2 մլրդ 590 մլն
12. «Հայկական ատոմային էլեկտրակայան»` 2 մլրդ 389 մլն
13.«Արմենիան մայնինգ քոնթրաքթոր»` 2 մլրդ 356 մլն
14. «Յուքոմ»` 2 մլրդ 61 մլն
15. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տրանսգազ` 1 մլրդ 751 մլն
16. «Սիթի»` 1 մլրդ 564 մլն
17. «Գրանդ Մաստեր»` 1 մլրդ 485 մլն
18. «Գրանդ Քենդի»` 1 մլրդ 403 մլն
19. «Մոբայլ Սենթր Արթ»` 1 մլրդ 399 մլն
20. «Ամերիաբանկ»` 1 մլրդ 363 մլն
2018 թվականի առաջին եռամսյակի առաջին քսան ընկերությունները.
1.«Գազպրոմ Արմենիա»»` 13 մլրդ 996,6 մլն
2. «Գրանդ Տոբակո» 8 մլրդ 70 մլն
3.«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»` 4 մլրդ 103 մլն
4.«ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշն»` 3 մլրդ 813 մլն
5.«Ալեքս Հոլդինգ»` 3 մլրդ 350 մլն
6.«ՀԷՑ»` 2 մլրդ 598 մլն
7.«Ֆլեշ»` 2 մլրդ 511 մլն
8. «Գեոպրոմայնինգ Գոլդ»` 2 մլրդ 494 մլն
9. «Յուքոմ»՝ 2 մլրդ 478 մլն
10.«Արմենիան Քափըր Փրոգրամ»` 2 մլրդ 341 մլն
11.«Թեղուտ»` 2 մլրդ 182 մլն
12.«Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»` 2 մլրդ 40 մլն
13.«Նորֆոլկ Քոնսալթինգ»` 2 մլրդ 35 մլն
14.«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տրասնգազ` 1 մլրդ 987 մլն
15.«Հայկական ատոմային էլեկտրակայան»` 1 մլրդ 725 մլն
16. «Լիդիան Արմենիա»` 1 մլրդ 679 մլն
17.«Արմենիա միջազգային օդանավակայաններ»` 1 մլրդ 664 մլն
18.«ՄՏՍ Հայաստան»` 1 մլրդ 607 մլն
19. «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»` 1 մլրդ 532 մլն
20. «Գրանդ Մաստեր»` 1 մլրդ 372 մլն
2017 թվականի առաջին եռամսյակի առաջին քսան ընկերությունները.
1. «Գազպրոմ Արմենիա»` 16 մլրդ 843 մլն
2. «Գրանդ Տոբակո»` 5 մլրդ 479 մլն
3. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»` 4 մլրդ 702 մլն
4. «Ալեքս Հոլդինգ»` 4 մլրդ 490 մլն
5. «ՀԷՑ»` 4 մլրդ 112 մլն
6. «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշն»` 3 մլրդ 486 մլն
7. «Կապանի լեռնահարստացման կոմբինատ»` 3 մլրդ 52 մլն
8. «Հայկական ատոմային էլեկտրակայան»` 2.5 մլրդ
9. «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»` 2 մլրդ 348 մլն
10. «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»` 2 մլրդ 337 մլն
11. «Արմենիա Տելեֆոն Կոմպանի»` 2 մլրդ 189 մլն
12. «Թեղուտ»` 2 մլրդ 120 մլն
13. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տրանսգազ` 2 մլրդ 74 մլն
14. «Ղ Տելեկոմ»` 1 մլրդ 834 մլն
15. «Գեոպրոմայնինգ Գոլդ»` 1 մլրդ 785 մլն
16. «Ջեյ Թի Այ Արմենիա»` 1 մլրդ 617 մլն
17. «Ֆլեշ»` 1 մլրդ 500 մլն
18. «Արմենիա Միկջազգային օդանավակայաններ»` 1 մլրդ 405 մլն
19. «Գրանդ Քենդի»` 1 մլրդ 216 մլն
20. «Յուքոմ»` 1 մլրդ 198 մլն:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՋՐԱՅԻՆ ՇՈՈՒ
Մայիսի 28-ից Հանրապետության հրապարակի ջրային շոուն կլինի ժամը 21:00-23:00-ն: Մայիսի 28-ից Հանրապետության հրապարակի գունաերաժշտական շատրվանների ժամանակացույցում կկատարվեն փոփոխություններ: Ջրային շոուն կմեկնարկի ժամը 21:00-ից եւ կշարունակվի մինչեւ 23:00-ն:
ԽԱՌՆԱՇՓՈԹ ԱՆՑԱԿԵՏՈՒՄ
ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում քաղաքացիների ունեցած դժվարությունների հանգամանքները պարզելու նպատակով ՄԻՊ-ի աշխատակազմում նախաձեռնվել է վարույթ: Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է` լարված իրավիճակ է ստեղծվել Բագրատաշենի մաքսատանը: Առեւտրականները պնդում են, որ 5-րդ օրն է` Սահմանապահ զորքերի աշխատակիցները ավտոմատներով զինված իրենց փակել են անցակետի անգարում եւ թույլ չեն տալիս դուրս գալ: Բանն այն է, որ առեւտրականները մայիսի 18-ին Թուրքիայից երեք տարբեր տուրիստական ընկերությունների միջոցով ապրանքներ են տեղափոխել Հայաստան, եւ անհասկանալի պատճառներով մաքսատանը խառնվել են իրար: Առեւտրականները պնդում են, որ չեն կարող ապացուցել, թե բեռներից որն ումն է, իսկ մաքսակետում, ըստ առեւտրականների պատմածի, հրաժարվում են վերադարձնել բեռը` պնդելով, որ այն պետք է բռնագանձեն:
ԱԱԾ-ից մեկնաբանել են կատարվածը` նշելով, որ ՀՀ են տեղափոխվել շուրջ 14 տոննա տարբեր տեսակի ապրանքներ, որոնց միայն մի մասն է սահմանված կարգով հայտարարագրվել է, իսկ մնացածը կա՛մ առհասարակ չի հայտարարագրվել, կա՛մ հայտարարագրվել է եւ մաքսազերծվել այլ՝ մաքսային ցածր արժեք ունեցող ապրանքների անվան տակ: