ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւան-Էջմիածին ճանապարհին

Ոչխարների «տունդարձի» ժամը քաոս է առաջացնում ավտոմայրուղու վրա:

 

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` հնարավոր է արդյոք մեքենան հանձնել ժամանակավոր պահպանության, բայց այդ ընթացքում շահագործել այն:

Մանվել Սարգսյան (50 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Մաքսային միության մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձինք կամ նրանց ներկայացուցիչներն իրավունք չունեն օգտագործելու ժամանակավոր պահպանության տակ գտնվող ապրանքները, այդ թվում` ժամանակավոր պահպանության վայրի տարածքից արտահանել դրանք մինչեւ դրանց բացթողումը հայտագրված մաքսային ընթացակարգով կամ մինչեւ սույն օրենսդրությամբ նախատեսված այլ գործողությունների ավարտը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մաքսային միության մաքսային օրենսգրքի համաձայն` ապրանքների` ըստ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի դասակարգման վերաբերյալ նախնական որոշումն ընդունվում է նախնական որոշում կայացնելու համար դիմումը մաքսային մարմնում մուտք լինելու օրվանից 90 (իննսուն) օրացուցային օրվա ընթացքում:

 

 

 

ՀԱՐՑ. Ես աշխատանքից ազատվել եմ եւ հիմա ցանկանում եմ իմանալ, թե որն է լինելու սոցփաթեթի դադարեցման ամիս:

Հասմիկ Պողոսյան (43 տարեկան, բուժքույր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Աշխատանքից ազատվելու դեպքում սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարման ամիս է համարվում աշխատանքից ազատվելու ամսվան հաջորդող ամիսը, եթե աշխատողը չի օգտվել սոցիալական փաթեթի ծառայություններից կամ օգտվել է, սակայն չունի որեւէ պարտավորություն:
Այս դեպքում սոցիալական փաթեթի գումարը դադարում է փոխանցվել աշխատողի սոցփաթեթի հաշվին աշխատանքից ազատվելու ամսվան հաջորդող երկրորդ ամսվանից: Իսկ այն դեպքում, երբ աշխատողն օգտվել է սոցիալական փաթեթի ծառայությունից եւ աշխատանքից ազատվելու օրվա դրությամբ ունի փոխանցման ենթակա պարտավորություններ, ապա, անկախ աշխատանքից ազատվելու հանգամանքից, սոցիալական փաթեթի գումարները շարունակվում են փոխանցվել աշխատողի սոցիալական փաթեթի հաշվին պարտավորությունների մարման նպատակով, բայց ոչ ավելի, քան ընթացիկ տարվա առաջին գումարի փոխանցման ամսվանից հաշված մեկ օրացուցային տարին լրանալը:
Աշխատողի` աշխատանքից ազատվելու դեպքում սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանումը պարտավոր է դրա մասին 10-օրյա ժամկետում տեղեկացնել տվյալ անձի սոցիալական փաթեթի հաշիվն սպասարկող բանկին: Աշխատանքից ազատվելու դեպքում սոցփաթեթի հաշվում մնացած (կուտակված) գումարի օգտագործման ուղղությունները մնում են նույնը:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Սոցիալական փաթեթով կարող են օգտվել հետեւյալ ծառայություններից.
1. հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում աշխատողի եւ նրա ամուսնու կողմից.
2. ուսման վճարի մարում աշխատողի եւ աշխատողի անմիջական ընտանիքի անդամի կողմից.
3. հանգստ աշխատողի եւ աշխատողի անմիջական ընտանիքի համար:




Լրահոս