
Երեկ` հուլիսի 27-ին Երեւանում ավարտվեց Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առսջնությունը: Իսպանիան 2:0 հաշվով հաղթելով Պորտուգալիային կարողացավ նվաճել չեմպիոնի կոչումը:
Մրցաշարի լավագույն ռմբարկու դարձավ պորտուգալացի Գոնսալո Ռամոսը ով առաջնության ընթացքում դարձել է 4 գոլի հեղինակ: Նա հեթ-տրիկ էր ձեւակերպել Իռլանդիայի դեմ կիսաեզրափակչում եւ մեկ անգամ էլ գոլի հեղինակ էր դարձել Իտալիայի հետ խմբային փուլի առաջին տուրում:
Էդմոն Մարտիրոսյան