Հուլիսի 28-ին, ժամը 17:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ կատաղած շունը մտել է Կոտայքի մարզի Զովունի գյուղի 36-րդ փողոցի հողատարածքներից մեկի նկուղը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները շանը դուրս են բերել նկուղից և տեղափոխել անվտանգ տարածք: