Հուլիսի 28-ին, ժամը 18:11-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Սիսիան հատվածի մոտ 193-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս.Ա., ծնված 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ գլորվել դեպի մոտակա դաշտը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդն ավտոմեքենայից դուրս է բերվել քաղաքացիների ուժերով:
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել վարորդին, ով հոսպիտալացվել է Սիսիանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: