Կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի մի շարք թաղամասերի և որոշ մարզերի գազամատակարարումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հուլիսի 29-ին, ժամը 09.00-ից մինչև ժամը 19.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սարյան-Ամիրյան-Մաշտոց-Իսրայելյան-Պարոնյան-Կոնդ-Լեո փողոցներով պարփակված թաղամասի, ժամը 10.00-ից մինչև ժամը 12.00-ն՝ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի մի մասի (ձախ հատված) գազամատակարարումը:

Հուլիսի 31-ին, ժամը 11.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Օշական և Ոսկեվազ համայնքների, ժամը 11.00-ից մինչև ժամը 18.00-ն՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մոսկովյան, Խորենացի, Զորյան, Ֆիդայինների, Օգոստոսի 23 փողոցներով, Տ.Մեծ փողոտայով պարփակված և «Քիմիագործներ» թաղամասերի շենքերի և առանձնատների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:




Լրահոս