Հակառակորդի կրակոցից զոհված զինծառայողը շրջապատում լավ համբավ ուներ. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհված 24–ամյա պայմանագրային զինծառայող Արման Բուլղադարյանը Վանաձորից էր։

ArmLur.am-ի հետ զրույցում  Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հայտնեց, որ Արման Բուլղարյանը 2015 թվականին ավարտել է պարտադիր զինվորական ծառայությունն ու մեկնել Ռուսաստանի Դաշնություն:

«Ռուսաստանում իր հարազատների հետ է աշխատել, սակայն հայրը խնդրել է, որպեսզի որդին վերադառնա Հայաստան: Հայաստանում արդեն անցել է պայմանագրային զինվորական ծառայության: Շատ լավ, նորմալ ընտանիքից էր, ունի քույր և եղբայր: Հայրն աշխատում է Պետական պահպանության ծառայությունում»,-ասաց նա:

Մամիկոն Ասլանյանի խոսքով՝ Արման Բուլղադարյանը բնավորոթյամբ շատ հանգիստ էր: Բակում, շրջապատում լավ համբավ ուներ:

Նշենք, որ ընտանիքն ապրում է սոցիալական նորմալ պայմաններում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ 2019թ. հուլիսի 28-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Արման Արայիկի Բուլղադարյանը: Նոյեմբերյանի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին Արման Բուլղադարյանը մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Լիդա Եղիազարյան




Լրահոս