ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը՝ Տյումենում Հայաստանից մեկնած ավտոմեքենայի վթարի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեսպանությունը ճշտում է Հայաստանից դեպի Օմսկ ուղևորվող միկրոավտոբուսի մասնակցությամբ Տյումենի մարզում տեղի ունեցած վթարի շուրջ տեղեկատվությունը։ Այս մասին հայտնում են Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունից:

Հիշեցնենք, որ Տյումենում վթարի է ենթարկվել Հայաստանից Օմսկ մեկնող միկրոավտոբուսը, ինչի արդյունքում կան վիրավորներ ու զոհ: Վերջինս այն ավտոմեքենայի կին վարորդն է, որի հետ բախվել է Հայաստանից մեկնած ավտոմեքենան:

Նախնական տեղեկություններով, մեղավորը հենց մահացող վարորդն է:




Լրահոս