«Ժողովուրդ» օրաթերթին Ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտված, ՀՀ վճռաբեկ դատարանի պաշտոնատար անձին կաշառք տալու քրեական գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանի աշխատակազմի քրեական գործերով գրասենյակի ղեկավար Արմեն Հարությունյանը ցուցմունք է տվել եւ հայտնել, որ դատավոր Սուրեն Անտոնյանը կատարվածից տեղյակ չէ եւ միայն ինքն է այդ ամենի մասին իմացել:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն բացահայտեց` քաղաքացիական գործերից մեկով ցանկացել են միջամտություն իրականացնել: Պարզել էինք, որ գործը կապված է եղել Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրիկ Անտոնյանի կողմից զեկուցվող քաղաքացիական գործի հետ: