Զոհրաբ Մնացականյանին կփոխարինի Ավետ Ադոնցը. Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զոհրաբ Մնացականյանին արձակուրդ ուղարկելու մասին որոշում է ստորագրել.

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի օգոստոսի 1-9-ը ներառյալ:

2. Զոհրաբ Մնացականյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին կփոխարինի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:




Լրահոս