Մարինա Խաչատրյանը դիմել է Դավիթ Տոնոյանին, Արթուր Բաղդասարյանին և Արթուր Վանեցյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը դիմել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին և ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին։

«Հարգելի՛ լիազոր մարմնի ներկայացուցիչներ,

2018 թվականի հոկտեմբերի 29-ին մամլո ասուլիսի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ տառապում է պարբերական հիվանդությամբ և ամեն օր օգտագործում է Կոլխիցի դեղամիջոցը։ Որպես ապացույց նա ներկայացրել է նաև 2009 թվականի նոյեմբերի 18-ին Բժշկական գենետիկայի կենտրոնում իրականացրած հետազոտության արդյունքները (նկար 1 և 2):

2019 թվականի մայիսի 8-ին Արսեն Թորոսյանը ստացել է «Գարդասիլ-4» պատվաստանյութ։

2019 թվականի հունիսի 14-ին Արյան դոնորների համաշխարհային օրվա կապակցությամբ Արսեն Թորոսյանը հանձնել է արյուն` հանդիսանալով արյան դոնոր։

(Տե՛ս 0:17)

Համաձայն ԱՀԿ (WHO) ուղեցույցի քրոնիկ երիկամային հիվանդությունը հանդիսանում է հակացուցում անձի` դոնոր հանդիսանալու համար։ Մինչդեռ, Պարբերական (Երևանյան) հիվանդության հիմնական բարդությունը երիկամների ամիլոիդոզն է (երիկամների քրոնիկ հիվանդություն է), որը տարիների ընթացքում կարող է բերել երիկամային անբավարարության։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արսեն Թորոսյանը հանդիսացել է արյան դոնոր` նշանակում է, որ նա հանդիսանում է պրակտիկորեն առողջ անձ։

Հաշվի առնելով վերոգրյալը` համարում եմ, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի` պարտադիր զինվորական ծառայությունիցազատումը պարունակում է կոռուպցիոն ռիսկեր։

Պահանջում եմ ստեղծել մասնագիտական հանձնաժողով, որում, որպես մասնագետ` բժիշկ-նեյրովիրաբույժ, ընդգրկել նաև ինձ։ Հանձնաժողովի անդամներին հանձնարարել ուսումնասիրել Արսեն Թորոսյանի առողջական վիճակը, առկա բոլոր փաստաթղթերը, պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերը։

Հարգանքով,

Բժիշկ-նեյրովիրաբույժ

CNS անդամ

WINS անդամ

WSSFN անդամ

«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ։




Լրահոս