Այս պահին ՀՀ պետական սահմանի հյուսիս-արևելյան (Նոյեմբերյանի) հատվածում վիճակը կայուն է: Հակառակորդը, որև է սադրիչ գործողություններ չի իրականացրել: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ցանկացած պահի հնարավոր է հակառակորդի կողմից լինեն ագրեսիվ գործողություններ: Ամեն ինչ հնարավոր է»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ արդեն երկու օր՝ հուլիսի 27-ին ու 28-ին Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ պետական սահմանի հյուսիս-արեւելյան հատվածում դիպուկահարների ներգրավմամբ իրականացրել է սադրիչ գործողություններ, որի հետևանքով կա զոհ և երկու վիրավոր: