
Հալեպում կրակոցի հետևանքով սպանվել է 17-ամյա Շանթ Քեոշկերյանը:
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ «Արևելք» պարբերականի կայքից, որը դեպքի առթիվ հղում է կատարել իր աղբյուրներին։
Շանթը սպանվել է հրազենից։ Միջադեպը տեղի է ունեցել Մարտինի փողոցում։ Իրավապահներին հաջողվել է կալանավորել սպանության մեջ կասկածվողին։