Վրացական ավիաընկերությունը 25 մլն դոլարի կորուստ է գրանցել. այն տարանցիկ չվերթներ է կազմակերպում Երևանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի հետ ավիահաղորդակցության ժամանակավոր չեղարման մասին ՌԴ որոշման պատճառով վրացական Georgian Airways ավիաընկերությունը զգալի վնասներ է կրում: Ավիաընկերությունը ստիպված է եղել վերադարձնել արդեն իրացված ավիատոմսերի 80 տոկոսը և ավիատոմսեր ձեռք բերել ցանկացողների թվի կտրուկ կրճատման պատճառով ընկերությունը շուրջ 25 մլն դոլարի կորուստ է գրանցել:

Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել սուբսիդավորել Ռուսաստանից իրականացվող տարանցիկ չվերթները 600 000 եվրոյի ծավալով: Կառավարության որոշման համաձայն՝ խոսքը Ռուսաստանի քաղաքներից Երևանով դեպի Թբիլիսի և Բաթումի իրականացվող, ինչպես նաև հակառակ ուղղությամբ ավիափոխադրումների խթանման մասին է: Ներկա պահին Ռուսաստանի Վրաստան տարանցիկ չվերթները Երևանով իրականացնում է միայն Georgian Airways ավիաընկերությունը՝ Հայաստանի գործընկեր ավիաընկերության աջակցությամբ:




Լրահոս