«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանում աղբահանություն իրականացնող «Սանիթեք» ընկերությունը երեկ հայտարարություն տարածեց, որ վաղը Թբիլիսիում ասուլիս է անցկացնելու` իբր ամփոփելու է կատարած աշխատանքը : «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Սանիթեքի»-ի թբիլիսյան ասուլիսը Երեւանի քաղաքապետարանի որոշ աշխատողների մոտ անհանգստություն է առաջացրել:
Բանն այն է, որ «Սանիթեք»-ն այս ասուլիսին շատ լուրջ պատրաստվել է, ավելին պատահական չի ընտրվել նաեւ Թբիլիսին (հայտնի է, որ այս ընկերությունը գործում է նաեւ Վրաստանում): Եւ չի բացառվում, որ ընկերության ղեկավարությունը ցույց տա վրացական օրինակ, թե ինչպես են իրենք աշխատում վրացական իշխանությունների հետ: Մյուս կողմից էլ չի բացառվում, որ առաջիկայում քաղաքապետարանը հայտարարի «Սանիթեք»-ի հետ պայմանագիրը լուծելու մասին:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ընկերությունը քաղաքապետարանին խոստացել է, որ օգոստոսի 1-ից նորմալ կաշխատի: Նկատենք նաեւ, որ ընկերությունը ի վերջո հասցրեց նրան, որ քաղաքապետարանը ստիպված գնեց աղբատար մեքենաներ ու աղբամաններ: Մինչդեռ դրանք պետք է գներ հենց «Սանիթեք»-ը»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում