Եկեղեցու դեմ նոր հարձակումներ կլինեն. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները անցած շաբաթ հայտարարությամբ են հանդես եկել «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կամ, այլ կերպ ասած, Ստամբուլ յան կոնվենցիայի վերաբերյալ: Եկեղեցականները մասնավորաբար հորդորում են հայրենի իշխանության պատասխանատու մարմիններին՝ զերծ մնալ փաստաթղթի վավերացումից:

Այս հայտարարությունից հետո որոշակի շրջանակներ ագրեսիվ պահվածք դրսևորեցին ՀԱԵ դեմ: Ի դեպ, դրանք հիմնականում այն շրջանակներն են, որոնք իրենց հեղափոխության և Նիկոլ Փաշինյանի աջակից են համարում, ոմանք նույնիսկ խիստ անձնական նկատառումներով «Հռոմի պապից ավելի կաթոլիկ են», բայց իրենց ծայրահեղականությամբ, անհավսարակշռվածությամբ, ընդհանրապես ամենօրյա պահվածքով ամենամեծ վնասն են տալիս Փաշինյանին: Հայ Առաքելական եկեղեցու դեմ նման դրսևորումները նորություն չեն:

Դեռ մոտ 20 օր առաջ «Փաստ» օրաթերթը տեղեկություններ էր ստացել, որ վերոնշյալ շրջանակները հուժկու հարձակումներ են նախապատրաստում Եկեղեցու և Կաթողիկոսի դեմ, ուղղակի սպասում են հարմար առիթի: Առիթն եկավ, այն էլ՝ այդ նույն շրջանակների համար չափազանց ցավոտ՝ Ստամբուլ յան կոնվենցիայի տեսքով: Սակայն մեր աղբյուրները պնդում են, որ այս կսմիթները «միայն ձնծաղիկներն են», առաջիկայում մեծածավալ, կազմակերպված նոր հարձակումներ են սպասվում ՀԱԵ ուղղությամբ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս