
Ինչպես արդեն հայտնել էինքմ 2019 թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 04:00-ից մինչև 05:00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, այն է՝ պայթեցնելու եղանակով, բացել են «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերությանը պատկանող, Երևան քաղաքում գտնվող բանկոմատներից մեկի դուռը և այնտեղից գաղտնի հափշտակել առանձնապես խոշոր չափերով կանխիկ գումար:
Բանկի լրատվական ծառայոիւթյունից մեզ հայտնեցին, որ բանկոմատում առկա բոլոր միջոցները ապահովագրված էին: «Բացի այդ, բոլոր դրամատուփերը հագեցած էին ներկանյութ պարունակող համակարգերով, որոնք աշխատել են բանկոմատի պայթյունի ժամանակ: Այսպիսով, հանցագործների կողմից թղթադրամների օգտագործումն անհնար է։ Իրավապահ մարմինների կողմից կատարվում է հետաքննություն»: