Ընկերության միջազգային օրը նշվում է ամեն տարի հուլիսի 30-ին: Այս օրը պետք է նշել այս կամ այն երկրի մշակութային ավանդույթներին համապատասխան եւ կազմակերպել միջոցառումներ ու նախաձեռնություններ, որոնք կնպաստեն ւ երկխոսությանը, համերաշխությանը, փոխըմբռնմանը եւ հաշտությանը։
Այն հիմնելու մասին որոշումը ՄԱԿ գլխավոր վեհաժողովն ընդունել է 2011-ի ապրիլի 27-ին, իր 65-րդ նստաշրջանի ժամանակ:ՄԱԿ-ը բոլոր պետական մարմիններին, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին առաջարկել է այս օրը նշել այս կամ այն երկրի մշակութային ավանդույթներին համաձայն:
ՄԱԿ որոշման մեջ նշվում է նոր տոնի՝ տարբեր ժողովուրդների միջև ընկերական հարաբերությունների ամրապնդման կարևորությունը: