ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երբ եւ ինչպես է ընդունվելու Ստամբուլյան կոնվենցիան. քայլերի հաջորդականություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին Ստամբուլյան կոնվենցիան դարձել է լայն քննարկման առարկա, եւ գրեթե յուրաքանչյուր երկրորդ գործիչնիր պարտքն է համարում խոսել այդ թեմայից: Ու հետաքրքիրն այն է, որ հաճախ խոսում եւ քննադատում են նաեւ այնպիսի մարդիկ, որոնք դերակատարում են ունեցել այդ կոնվենցիայի ստորագրման ժամանակ եւ, ըստ էության, ոչ մի կերպչեն խոչընդոտել 1 տարի առաջ դրա ստորագրմանը:

Նշենք, որ Ստամբուլյան կոնվենցիայի փոքրիկ մոդելը հանդիսացող «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքն ընդունվել է 2017 թվականի դեկտեմբերի 31-ին, ստորագրվել է նախագահի կողմից դեկտեմբերի 30-ին եւ ուժիմեջ է մտել արդեն 2018 թվականի հունվարի 31-ին: Ու թեեւ այդ նախագիծը քննադատությունների արդյունքում որոշակի փոփոխությունների է ենթարկվել, սակայն նախկին իշխանություններն ընդունել են այն: Ստամբուլյան կոնվենցիայի մասին կառավարությունը որոշումն ընդունել է 2017 թվականի դեկտեմբերի 24-ին` հենց այն ժամանակահատվածում, երբ հասարակության դժգոհողների ձայնը լռեցրել էին` օրենքն ընդունելով:
Եվ հիմա ժառանգաբար Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման հարցը գործող իշխանությունների օրակարգում է: Այս մասին առկա են գործադիր իշխանութան բարձրաստիճան պաշտոնատար անձանց` նախարարի եւ փոխնախարարի մակարդակով հրապարակային դիրքորոշումները:

Իսկ երեկ Արդարադատության նախարարության ղեկավար կազմը` նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ, տեսաուղերձ էին հղել` կոնվենցիայի վավերացման որոշ հարցերի վերաբերյալ: Արդարադատության նախարարությունից տեսաուղերձի ժամանակ նշվեց, որ Կոնվենցիան որեւէ կերպչի հակասում Սահմանադրությամբ նախատեսված ընտանիքի կամ սեռերիկոնցեպտին, Կոնվենցիան չի կարգավորում ընտանեկան կյանքը կամ ընտանիքի կառուցվածքը, եւ որեւէ պետություն պարտավոր չէ ըստ Կոնվենցիայի փոխել ընտանիքի մասին ավանդական պատկերացումները: Կոնվենցիան միմիայն նշում է, որ ավանդույթները, մշակույթը եւ կրոնը չեն կարող կանանց նկատմամբ բռնությունն արդարացնելու հիմք հանդիսանալ:

Ի՞նչ փուլում է Կոնվենցիայի վավերացման գործընթացը: Արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, հայտնեցին, որ իրենք իրավասու բոլոր պետական մարմիններից ստացել եւ ամփոփել են կարծիքները եւ արդեն փաթեթը սահմանված կարգով ներկայացրել կառավարություն: Բացի այդ, մեզ հայտնեցին, որ նախքան միջազգային պայմանագրի վավերացման մասին օրենքի նախագիծը Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելը Կառավարությունը, Սահմանադրության 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դիմելու է Սահմանադրական դատարան` միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով: Այսինքն՝ նախ ՍԴ-ն պետք է դիրքորոշում հայտնի՝ սահմանադրակա՞ն է Կոնվենցիան, թե՞ ոչ:

Ինչպես հայտնի է, հուլիսի 26-ին էլ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել էր Վենետիկի հանձնաժողովին Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ հատուկ կարծիք ստանալու համար: Նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին ժամկետներ չմատնանշեցին, սակայն նշեցին, որ նախարարն իր գրությամբ խնդրել է հնարավորության դեպքում արագ կարծիք տալ, եւ հույս հայտնեցին, որ երկու-երեք ամսից ավելի չի տեւի:

Իսկ ե՞րբ է նախատեսվում ՍԴ դիմելու գործընթացը: Սա եւս հայտնի չէ: Ըստ էության, անկախ եվրոպացիների կարծիքից, Սահմանադրական դատարան դիմում լինելու է:

Նշենք, որ Կոնվենցիայի քննադատները շարունակ պնդում են, որ եվրոպական կառույցները 40 մլն եվրո դրամաշնորհ են խոստացել Ստամբուլյան կոնվենցիան ընդունելու համար: Սակայն ՀՀ Արդարադատության նախարարությունից հերքեցինլուրը՝ ասելով, որայդ տեղեկություններըչեն համապատասխանում իրականությանը:

Սակայն այս հավաստիացումներին զուգահեռ առկա են «Կամք» եւ «Ոչ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը» նախաձեռնությունները, որոնք այս կոնվենցիայի վավերացման դեպքում ռիսկեր են տեսնում եւ նախաձեռնել են ստորագրահավաք հանրությանն իրազեկելու եւ այդ վավերացումը թույլ չտալու համար: Եվ հիմնական փաստարկներից մեկն այն է, որ, օրինակ, ԼԳԲՏ անձինք Ստամբուլյան կոնվենցիայի իմաստով կարող են համարվել ընտանեկան բռնության զոհեր, նրանց կողմից ընտանիք ստեղծելու եւ երեխա որդեգրելու այսօրվա իրավական խոչընդոտները կվերանան կամ կթուլանան եւ այլն:

Հավելենք, որ Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող 47 պետությունից 34-ը ստորագրել եւ վավերացրել է Կոնվենցիան, 11 պետություն ստորագրել է, սակայն չի վավերացրել այն, այդ թվում` Հայաստանը, Բուլղարիան, Չեխիան, Հունգարիան, Լատվիան, Լիտվան, Մեծ Բրիտանիան: Իսկ Ռուսաստանն ու Ադրբեջանը չեն ստորագրել եւչեն վավերացրել Կոնվենցիան:

Մանրամասները` տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս