![](https://armlur.am/wp-content/uploads/2019/07/67669505_446999449218441_5841192369084432384_n.jpg)
ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի վերջին տուրում J խմբում ընդգրկված Հայաստանի ազգային հավաքականը կհյուրընկալվի Իտալիայի հավաքականին: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը խաղը տեղի կունենա Պալերմոյի «Ռենցո Բարբերա» մարզադաշտում, որը տեղավորում է 36365 հանդիսական:
Հավելենք, որ Իտալիա-Հայաստան խաղը կկայանա նոյեմբերի 18-ին:
Այս պահին Իտալիայի հավաքականը վաստակած 12 միավորով գլխավորում է J խմբի մրցաշարային աղյուսակը: Մեր հավաքականը 6 միավորով երրորդն է եւ անցումային երկրորդ տեղում գտնվող Ֆինլանդիայից հետ է մնում ընդամենը 3 միավոր:
Էդմոն Մարտիրոսյան